|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո Գյումրիում սպասվող աննախադեպ ներդրումներն այդպես էլ խոստում մնացին․ բացի 1-2 ժամանցի կենտրոնից, վերջին 2 տարում ոչինչ չի ստեղծվել:
Վերջին խոշոր ներդրումը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս» հյուրանոցն էր եւ «Կումայրի» պատմական կենտրոնի ծրագրի շրջանակներում Ռուսթավելի ու հարակից փողոցների բարեկարգումը` նախշազարդ սալիկապատմամբ:
Կարապետյանների ընտանիքը խոստացած 500 հազար դոլարի փոխարեն մոտ երկու անգամ ավելի` շուրջ 1 մլն դոլարի ներդրում է արել, եւ ծրագիրն ավարտվել է: Միայն մի փողոց էր մնացել, որ պետք է Ռուսթավելու նման սալիկապատեին, դա էլ անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի այցից առաջ շտապ ասֆալտապատել են, որ վարչապետի այցի օրը ցուցադրելու եւ բացելու բան ունենան:
Դրանով, սակայն, խախտել են Գյումրու պատմական միջուկի` Կարապետյանների նախատեսած սալիկապատման գաղափարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում