կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-07 21:06
Հասարակություն

Փաշինյանը պետք է «մուծվի» և՛ «ընդդիմություն», և՛ իշխանություն եղած ժամանակ իր բոլոր զրպարտանքների ու վիրավորանքների համար. Ա. Մանուկյան

Փաշինյանը պետք է «մուծվի» և՛ «ընդդիմություն», և՛ իշխանություն եղած ժամանակ իր բոլոր զրպարտանքների ու վիրավորանքների համար. Ա. Մանուկյան

7or.am կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանն անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի զրպարտության փոխհատուցման չափի ավելացման նախաձեռնությանը և ֆեյսբուքյան էջում նշել.

«Բա խի՞ Սերժի վախտ չէիք առաջարկում վիրավորանքի ու զրպարտության դեպքում փոխհատուցման չափը շեշտակի բարձրացնել
 
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկել է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի ու զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն, իսկ զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ: Պատկերացրեք, որ ես համաձայն եմ այս առաջարկի հետ, բայց մի վերապահումով։
 
Բացառության կարգով այդ օրենքը պետք է ունենա հետադարձ ուժ ու Նիկոլ Փաշինյանը «մուծվի» և՛ «ընդդիմություն», և՛ իշխանություն եղած ժամանակ իր բոլոր զրպարտանքների ու վիրավորանքների համար։ Հենց այդ օրենքը կիրառվի «հին» ու «նոր» Նիկոլների նկատմամբ, այդ ժամանակ էլ թող սկսվեն նոր խաղի կանոնները»։