կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-22 17:45
Առանց Կատեգորիա

ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով

ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով

Ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակիցներ վարակվել են COVID-19-ով, որոնցից շուրջ 50-ը՝ Ժնեւում։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Վալովայան, մասնավորապես, նշել է. «Կորոնավիրուսով վարակված ավելի քան 500 աշխատակից ունենք։ Բոլոր դեպքերը միջին ծանրության են։ Ցավոք, մահվան դեպքեր գրանցվեցին մի շարք միջազգային կազմակերպություններում։ Մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները մեր աշխատակիցներին պաշտպանելու համար», ու հավելել է՝ Ազգերի պալատը կրկին պատրաստ կլինի աշխատակիցներին ընդունել հունիսից՝ զգուշության եւ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների, այդ թվում՝ ֆիզիկական հեռավորության եւ հիգիենայի կանոնները պահպանմամբ: