|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և ռազմական դրության հայտարարման առաջին իսկ պահից Շրջակա միջավայրի նախարարության տասնյակ աշխատակիցներ պատրաստակամություն հայտնեցին զինվորագրվելու և համալրելու ՀՀ Զինված ուժերի շարքերը։
Այսօր արդեն նախարարության կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների շուրջ 200 աշխատակիցներ մեր պետականության համար վճռորոշ այս օրերին զորակոչվել են ծառայության այն գիտակցումով, որ հայրենիքի պաշտպանությունն ամենավեհ առաքելությունն է, որ պետք է կատարի մեզնից յուրաքանչյուրը, և այս պահին նրանք իրենց առաքելությունն են իրականացնում առաջնագծում։
Իմ զորակցությունն ու երախտիքն եմ հայտնում առաջնագծում գտնվող մեր գործընկերներին և նրանց ընտանիքներին։ Հավաստիացնում եմ, որ նրանք՝ սահմանին կանգնած մեր մյուս եղբայրների հետ միասին, փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Մաղթում եմ ոգու տոկունություն և արիություն, եղբայրնե՛ր։
Հանուն Հայրենիքի,
Հանուն Հայաստանի Հանրապետության,
Հանուն Արցախի Հանրապետության,
Հանուն Հայ ժողովրդի անվտանգության»։