|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսական ռազմական ոստիկանությունը հսկողություն է իրականացնում Մանբիջում` համաձայն ձեռք բերված պայմանավորվածության: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
«Այդպիսին է եղել է պայմանավորվածությունը»,- ասել է նա` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Մանբիջում հսկողություն իրականացնում ռուսական ռազմական ոստիկանությունը, ոչ թե քրդական ուժերը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ The Washington Post-ը գրել էր, որ Սիրիայում քրդական միավորումները և թուրքական բանակը հույսեր են կապում ՌԴ-ի հետ` լուծելու համար այն խնդիրները, որոնք ծագել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին: Քրդական աղբյուրների համաձայն` նրանք արդեն դիմել են ռուսական կողմին` սիրիական կառավարության հետ գործարք կնքելու համար: Ըստ թերթի` քրդերն այդպես փորձում են կանխել թուրքական ուժերի հարձակումը: