Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առաջին օրվանից եմ ասել, որ այսօր համաճարարակի դեմ պայքարն անպտուղ է, անարդյունք է, ինչ ուզում են՝ ասեն, ես ասել եմ, իմ ասածը հիմնավորում եմ»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կոտայքի մարզի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու հստակեցրել․ «Կորոնավիրուսի հետ կապված ցանկացած խնդիր բնակչության համար, կապ չունի՝ ազատամարտիկ ես, թոշակառու ես, պետք է ծրագիրը ճիշտ ներկայացնեն, որ ճիշտ նպատակին ծառայի: Մարդիկ մարզերում տները նստած՝ ոչ հիվանդանոցում տեղ կա, ոչ աջակցություն կա, ոչ բուժման, ոչ ստուգման համար: Այսօր կորոնավիրուսից արդեն 1150 մարդ է մահացել, պետք է պատասխան տան։ Որ ասում են՝ դա խրոնիկ է, ինչ է, այդպիսի բան հիմնականում չկա, մարդը հիվանդանում է, և չեն կարողանում լիարժեք հասցնել կամ բուժում ներկայացնել: Այսօր հիմնական խնդիրները լուծում են պահանջում, ոչ թե ճոխություն է այսօր ուզում ազգը, այլ օրվա հացի խնդրի, իր ապրուստը չկորցնելու աջակցություն, որ կարողանա իր ծնողի աչքերին նայի, ծնողին չի կարողանում բուժման տանել, պետք է նորից իր եղածը տանի վարկ դնի, որ կարողանա իր երեխայի, ծնողի հարցը կարգավորի»։
Հանդիպման ժամանակ Կոտայքի մարզի պատասխանատուները կուսակցության ղեկավարին ներկայացրել են այն խնդիրները, որոնք ժողովուրդը բարձրացրել է համայնքներում հանդիպումների ժամանակ. համավարակի առաջացրած մարտահրավերներ, գործազրկություն, ուսման վարձեր, կրթության նոր չափորոշիչներ, գյուղատնտեսական խնդիրներ, վարկեր, բնակարանաշինություն և այլն: Գագիկ Ծառուկյանը լսել է բոլոր հարցերը և վերահաստատել, որ ԲՀԿ-ն ժողովրդին հուզող խնդիրները կբարձրացնի խորհրդարանում․ «Սեպտեմբերին Ազգային ժողովի առաջին նիստն է լինելու, որտեղ մենք բարձրաձայնելու ենք ժողովրդին հուզող խնդիրները։ Այսօր խնդիր չկա, որ լուծում չունենա, միայն հարկավոր է տիրապետել խնդիրներին և դրանց լուծումները տալ՝ ըստ մեր պետության հնարավորությունների»։
Գ. Ծառուկյանի փոխանցմամբ իրենց երիտասարդական կառույցի ներկայացուցիչները ժողովրդից հետաքրքրվել են կրթական փոփոխությունների մասին, 90-95 տոկոսը դեմ է դրանց. «Մենք ստորագրություն էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու: Ով չի ուզում, որ եկեղեցու դասընթացները հանվեն, սեռական դասընթացներ անցկացվեն, հայ գրականությունը, հայոց պատմությունը հանվի, հայ բառը հանվի, մենք դա չենք կարող թույլ տալ: Մեր երեխաները պետք է կրթվեն, դաստիարակեն հայ գրականությամբ, հայ կրթությամբ։
Ինչքան դեպքեր եմ լսել, որ մարդիկ դրսից իրենց գործը թողնում, գալիս են, որ իրենց երեխան Հայաստանում դաստիարակություն, կրթություն ստանա մեր ադաթով, ավանդույթով: Մենք դա պահպանելու ենք, թող մտածեն՝ մենք հետամնաց ենք: Հայաստանն այսօր դրան չի գնա, ժողովուրդը դա թույլ չի տա»:
Մանրամասները՝ տեսանյութում․