Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկների շարժական խմբերը շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ ՊՆ-ին հղումով:
«Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական խմբեր՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բուժաշխատողների համար աշխատանքային պայմաններ ապահովելու համար: Վերջին օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Մարտակերտի շրջանի Առաջաձոր բնակավայրի ավելի քան 30 բնակչի»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Թերապևտիկ, վիրաբուժական և այլ պրոֆիլների որակավորված մասնագետներն հետազոտել են իրենց դիմած բոլոր քաղաքացիներին և կատարել անհրաժեշտ նշանակումներ:
Նշվում է, որ ռուս ռազմական բժիշկները մինչ օրս, ընդհանուր առմամբ, օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1150 բնակչի, այդ թվում՝ 144 երեխայի: Գերատեսչության հաղորդմամբ՝ տեղի բնակիչների առողջական բողոքները սովորաբար կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային, էնդոկրին ու հենաշարժական համակարգերի հիվանդությունների սրման հետ: