կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-09 14:19
Քաղաքական

Մեղավորները պետք է պատասխան տան` անկախ իրենց` մինչև այս ունեցած կարգավիճակից. Ռուստամյանը` Քոչարյանի կալանավորման մասին

Մեղավորները պետք է պատասխան տան` անկախ իրենց` մինչև այս ունեցած կարգավիճակից. Ռուստամյանը` Քոչարյանի կալանավորման մասին

Ընտրություններով պայմանավորված` ՀՅԴ-ն չի ցանկացել քաղաքական հայտարարություն անել, մանավանդ` լռության օրը: «Հիմա էլ դեռ ընտրական գործընթացներն են, և այդ պատճառով է, որ մենք հանգամանալից այդ հարցին չենք անդրադարձել»,- քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին` ինչո՞ւ ՀՅԴ-ն հայտարարություն չարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ, ինչպես առաջին անգամ:

«Այս փուլում քաղաքական հայտարարություններ կատարելը ճիշտ չէր լինի, և այդ պատճառով մենք ձեռնպահ ենք մնացել: Հիմա էլ չեմ ուզում կրկին ինչ-որ գնահատականներ տալ` թողնելով հարցը իրավաբաններին և առաջին հերթին` դատարաններին»,- ասաց նա և հավելեց, որ իրենք ուշադրությամբ հետևելու են գործընթացներին և իրենց գնահատականները կտան:

Դիտակմանը` Քոչարյանը կարծում է, որ սա վենդետա է, և իշխանության բիրտ ճնշումների արդյունքում է  դատարանը կալանավորման որոշում կայացրել, Ռուստամյանն արձագանքեց. «Դատարանը կորոշի: Այս դատաքննությունն այնքան մեծ հնչեղություն և նշանակություն ունի, որ պետք է ամեն ինչ շատ բծախնդրորեն կատարվի` հարգելով օրենքի տառն ու ոգին: Սա առաջին ամենամեծ քննությունն է լինելու մեր դատական համակարգի` ընդհանրապես, նրա հեռանկարի հետ կապված` մասնավորապես»:

Ռուստամյանը նշեց, որ իրենց մոտեցումը պահպանել են: «Այն ժամանակ տպավորություն էր ստեղծվել, թե պաշտպանում ենք Ռոբերտ Քոչարյանին, սակայն այդտեղ նրան պաշտպանելու հարցը չէր, այլ մեր դատական համակարգը և արդարադատությունը պաշտպանելու հարց: Մենք էլի նույն տրամաբանությամբ ենք շարունակելու` ովքեր մեղավոր են, պետք է պատասխան տան` անկախ իրենց դիրքից և մինչև այդ ունեցած կարգավիճակից: Մենք շարունակելու ենք պահպանել մեր այս մոտեցումը: Ժամանակին կունենանք հնարավորություն ավելի մանրամասն բոլոր հարցերի մասին խոսելու և գնահատականը ներկայացնելու»,- եզրափակեց նա: