|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կիևի «Մեժիգորյե» նախագահական նստավայրի գազանանոցի լճակում հայտնաբերվել է հազվագյուտ տեսակի 61 բադի մարմին: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն: Նստավայրի աշխատակիցները վստահ են, որ թռչուններին ինչ-որ մեկը դիտավորյալ թունավորել է:
Հիշեցնենք, որ մինչ իշխանությունից հեռացվելն այս առանձնատանը բնակվում էր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Անասնաբույժները դիահերձել են բադերին և դրանց աղիներում և այլ օրգաններում հայտնաբերել բորբոքումներ, ինչը նման է թունավորման ախտանշաններին:
Գազանանոցի տնօրեն Բոգդան Շվայկայի խոսքով` կատարվածը սադրանք է հիշեցնում:
«Մեժիգորյեում» գրանցված էր տարբեր տեսակի 210 բադ: Յանուկովիչի նախկին «բնակավայրը» 140 հա է զբաղեցնում: Այստեղ կան եզակի շինություններ, որսատեղեր, թենիսի դաշտեր, հրաձգարան, ձիարշավարան և գազանանոց: Այս ամենը պաշտպանվում է 5 մետրանոց ցանկապատով: