|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Իր տան շքամուտքում սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի ընտանիքի անդամները նախօրեին շմոլ գազից թունավորվել են եւ շտապօգնություն կանչել:
Բայց Պետրոս Մհերյանը` Գեւորգի հայրը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մենք ոչ մի հոտ չենք առել: Հարսս առավոտից գլխացավեր ուներ: Էդ օրն էլ տղաս կնոջս ձեն տվեց. «Վեր կաց, մա'մ, Կարինեն լավ չի»: Կինս վեր կացավ, ու տղես ընկավ միանգամից, ուշքն անցավ: Հետո ես վեր կացա տեղիցս, մինչեւ հասա տղիս, կինս ընկավ, ես էլ հենց էդտեղ ընկել եմ ու չեմ հիշում: Հետո տղես, որ ուշքի էր եկել, մի կերպ հարսիս խելքի է բերել, հասցրել է պատուհանը բացել ու ինքն էլ ա ուշաթափվել: Բայց որ մաքուր օդից մի քիչ խելքի ա եկել, բոլորիս ուշքի ա բերել: Դրա առաջին օրը նույն պատմությունն էր, ժամը չորսին սենց էլի փիս ենք դառնում, սկորի ենք կանչում, գալիս ա երկու բրիգադ, ու ոչ մեկը հոտ չեն առնում: Մենք էլ աթար չենք վառում, գազի, շմոլ գազի հոտն էլ գիտենք: Միանշանակ ասեմ հոտ չկար»: