կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-23 10:35
Քաղաքական

«Արման Բաբաջանյան» թարախապալարը պետք է կտրվի. Hraparak.am

«Արման Բաբաջանյան» թարախապալարը պետք է կտրվի. Hraparak.am

Երբեք լուրջ չեմ վերաբերվել Նիկոլ Փաշինյանին Արման Բաբաջանյանով փոխարինելու մասին հերյուրանքներին: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Արման Բաբաջանյանից ավելի խայտառակ երեւույթ աշխարհում գոյություն չունի, այլեւ այն, որ Հայաստանում իսկապես հնարավոր չէ, որ Արման Բաբաջանյանի կենսագրությունն ու փեշակն ունեցող մարդը հանկարծ երազի՝ պետության ղեկավար դառնալ: Այսուհանդերձ, Ֆեյսբուքում եւ ԶԼՄ-ներում ակնարկներ կան, թե Արեւմուտքը, իբր, հույսը կտրել է Փաշինյանից եւ նոր ղեկավարի փնտրտուքի մեջ է… Ու մեկ էլ որ չեն գրո՞ւմ, թե ամենահավանական թեկնածուն Արման Բաբաջանյանն է, քիչ է մնում վերցնեմ ու նամակ գրեմ այդ թերթի խմբագրին կամ ՖԲ գրառման հեղինակին՝ էս ի՞նչ զառանցանք է… 

Երկու օր առաջ խոսակցություններ հասան ականջիս, որ պետության կողմից պահպանվող այդ երեւույթն իր գրասենյակ է ժամանում բավականին շքեղ ավտոմեքենայով, ախրաննիկն առաջինն է դուրս թռչում, բացում մեքենայի դուռը, որ չկայացած հոգեւորականը, բանակից թռածը, ընկերոջ ընտանիքը տառապանքների մատնածը, հարազատ մորն իրավապահների ձեռը տվածը, ըստ անհերքելի փաստերի՝ օտարերկրյա գործակալը, հանրահայտ սորոսականը եւ սեռական հարթակում չկողմնորոշվածն իջնի մեքենայից: Դուք պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը դրանից հետո: Փաստորեն, ես՝ ՀՀ շարքային հարկատուս, վճարում եմ այդ խայտառակ երեւույթի «կայֆերի» համար: Պատգամավո՞ր… Իսկ ո՞վ է ընտրել նրան: Իմ գրառումները հազարավոր դիտումներ ու լայքեր են հավաքում՝ ես պատգամավոր չեմ, իսկ նա, որ հազիվ 300 կաշառված քվե ունի՝ պատգամավո՞ր է: Էդմոն Մարուքյանին պետք է դատի տալ՝ մեր վզին Արման Բաբաջանյան փաթաթելու համար: Իսկ եթե պարզվի, որ Էդմոն Մարուքյանի վզին էլ մեկ ուրիշն է նրան փաթաթել, ապա պետք է ցիրուցան անել «Լուսավոր Հայաստան» կոչվող խաբեությունը, որ կուսակցության անվան տակ հով նստել է Ազգային ժողովում:

Ո՞վ Փաշինյանին ներքաշեց Սահմանադրական դատարանի դեմ այս հակասահմանադրական գործընթացի մեջ, ո՞վ էր Փաշինյանին հրահրում՝ բզբզել Հոկտեմբերի 27-ի գործը, ո՞վ էր մատնագրեր հրամցնում Փաշինյանին Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի եւ սպայական կազմի դեմ, ո՞վ է իր լրատվամիջոցներում «խրատական» հոդվածներ հրապարակում՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին: Եվ այսքան բանից հետո դեռ ե՞ս պետք է Փաշինյանի աչքերը բացեմ իր քթի տակ տեղի ունեցող այլանդակությունների վրա: «Պարզվում է, որ ՍԴ դատավորների թեկնածուների ով լինելը ոչ միայն ԱԺ իշխող խմբակցության պատգամավորների, այլեւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի զայրույթն է առաջացրել»,- ավետում է «Ժողովուրդ» թերթը: Փաստորեն, ԱԲ-ն զայրանալ էլ գիտի, հա՞: Ու չկա՞ մեկը, որ նրա զայրույթի պահին մի բաժակ սառը ջուր տա՝ դու գնա, քո խաբված աշխատակիցների աշխատավարձերը տուր, այ «սուտի» անմեղսունակ:

Թե բա Արման Բաբաջանյանն աշխատանքային խումբ է ստեղծել, որ ուսումնասիրի ՍԴ դատավորի թեկնածուներ Խունդկարյանի, Վաղարշյանի եւ արդեն հրաժարված Ավետիսյանի անցյալը: Կարող եմ գրազ գալ, որ այդ խմբի մեջ է նաեւ Արման Բաբաջանյանի ձեռքի տակ Հանրային խորհրդի նախագահ աշխատող Սծյոպիկ-Ճպըլ Սաֆարյանը: Այս զույգը, որ արդեն հասցրել է սերտաճել գրանտակերության ասպարեզում, մի քանի համատեղ ձեռնարկներ է իրականացրել: Մասնավորապես, հիշարժան է Սաֆարյան Սծյոպիկի գրասենյակում Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներին դիվադադար անելու փորձը, որ ձախողվեց բազմաթիվ լրատվամիջոցների եւ հանրության կողմից ստացած ապտակների շնորհիվ: Սծյոպիկ-Ճպըլ Սաֆարյանն ի՞նչ իմանար, որ իր նոր շեֆը՝ Արման Բաբաջանյանը, խաբել է ողջ Հայաստանին, թե իբր բանտում հանդիպել է Նաիրի Հունանյանին, եւ վերջինս մանրամասներ է պատմել իրեն: Փաշինյանը հենց այդ ժամանակ պետք է գլխի ընկներ, թե ինչ խաղ են փաթաթում իր վզին, եւ երկուսի հարցերն էր լուծեր «թավշյա» ձեւով: Բայց, ավաղ, մանուկ վարչապետս, ինձ լսելու փոխարեն, Սաֆարյան Սծյոպիկին տարավ, դրեց Հանրային խորհրդի նախագահի աթոռին, իսկ Արման Բաբաջանյանին էլ պոկեց «Լուսավոր Հայաստանից», որ նա ավելի ազատ «ծառայություններ» մատուցի հեղափոխական իշխանությանը:

Ահավասիկ՝ մատուցում է․ Արման Բաբաջանյանն է ՍԴ դատավոր նշանակում… «Ժողովուրդը» շարունակում է գրել. «Ուշագրավն այն է, որ ուսումնասիրվել են ՍԴ դատավորի թեկնածուների մասին բոլոր հնարավոր տվյալները՝ ինչ ունեցվածք ունեն, ինչ աշխատանքներ են կատարել, ուսումնասիրվել է նաեւ թեկնածուներից յուրաքանչյուրի հարազատների լայն շրջանակին պատկանող գույքը, անգամ հարցազրույցներ են արվել թեկնածուների գործունեությունից հնարավոր տուժած անձանց հետ: Այժմ էլ ամբողջացվում են ուսումնասիրության արդյունքները, որպեսզի մինչեւ ընտրության օրը ներկայացվեն, եւ պատգամավորները թեկնածուներին հնարավորություն չտան դառնալու ՍԴ դատավոր»: Ահա այսպես, պարոն Փաշինյան:

Հուսամ՝ այս պահին դու էլ ես նույնքան վատ, որքան ես: Հիմա ի՞նչ ենք անում՝ դատախա՞զն է գնում Արման Բաբաջանյանի հետեւից, թե՞ ես՝ նրա օֆիսի մոտ հերթապահելու: Այլեւս չի կարելի անտարբեր հայացքով հետեւել այդ օտարերկրյա գործակալի՝ գլխից մեծ «նախաձեռնություններին»: Ո՞վ է նրան իրավունք տվել ծածուկ տվյալներ հավաքագրել ՀՀ քաղաքացիների եւ մանավանդ դատավորների մասին: Եթե չեմ սխալվում՝ դրա իրավունքն ունեն եզակի կառույցներ Հայաստանում եւ ոչ թե ամեն սորոսական դուրսպրծուկ:

Էդիկ Անդրեասյան

Աղբյուրը՝  Hraparak.am