|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը Եվրոպան ապակայունացնող գործոն է: Այս կարծիքը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 20-ին՝ «Paris Match» ամսագրին տված հարցազրույցում:
Ինչպես նշել է Մակրոնը, Թուրքիայի ներկայիս նախագահը «Եվրոպայում իրականացնում է ծավալապաշտական քաղաքականություն՝ հիմնված ազգայնամոլության և իսլամիզմի խառնուրդի վրա, որը անհամատեղելի է եվրոպական շահերի հետ և ապակայունացման գործոն է»:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահը նշեց, որ նման պայմաններում ԵՄ-ն պետք է իրատեսական գնահատական տա կատարվածին և իր շահերի հիման վրա գործողություններ ձեռնարկի:
«Ես ոչ մի դեպքում կողմնակից չեմ այդ սրացմանը: Այնուամենայնիվ, ելնելով սիմետրիկ գործողությունների անհրաժեշտությունից, ես կարևոր եմ համարում խուսափել անզոր դիվանագիտության գոյությունից», - շեշտեց նա:
Բացի այդ, Մակրոնը նշեց, որ Ֆրանսիայի իշխանությունները «արդեն ազդանշան են տվել» այդ մասին՝ մատնանշելով եվրոպական համերաշխության արդյունավետությունը: