|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր առավոտյան ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը եղել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում: Բանն այն է, որ Երևանի մշակույթի պետական քոլեջը պետք է միավորվի նույն շենքում գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հետ: Փոխնախարարը հենց այս հարցով այցելել է քոլեջ, որտեղ էլ վիճել է քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանի հետ: Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է. նախաինֆարկտային վիճակում Տիգրան Դավթյանը այժմ հիվանդանոցում է։
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանի հետ՝ պարզելու դեպքի մանրամասները:
Մանրամասները՝ տեսանյութում