Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սիսական» ջոկատի կամավորական, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ, նկարիչ Աշոտ Ավագյանի խոսքով՝ Սյունիքում և առհասարակ Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքը գաղափարախոսությունն է՝ միացյալ հայրենիքը։
«Ելակետ ընդունելով այդ գաղափարախոսությունը, թող դա լինի ելակետ, կոնցեպտ կամ լոզունգ, առաջիկա, չգիտեմ, 20 կամ 30 տարիների ընթացքում մենք նորից պետք է փորձենք հայրենիքի այն մասը, որը միացյալ էր և մեկ տարի առաջ վերացավ՝ նորից վերականգնենք ու մտածենք հաջորդ մասերի մասին։ Մնացածն ամբողջը հեքիաթ է, ասում են՝ մենք Սյունիքը չենք տա, այն ինչպե՞ս չեն տա, հադրութեցուց կամ շուշեցուց լա՞վն են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Ավագյանը։
Ըստ նրա, իր նշած ժամանակից մեկ տարին արդեն բաց են թողել։
«Պետք է մի կարգին տղա գա իշխանության, բոլորին ծեծելով տանի իմ ասած ճանապարհով, հայրենիքի գաղափարը, որպես այդպիսին, պետք է իրականություն դառնա։ Մնացածը սուտ է, համոզելը, դեմոկրատիան, չկա նման բան, պետք է ուղղակի մի բռունցքով տղա գա, կարծում եմ՝ այդ տղան Ռոբերտ Քոչարյանն է, վստահ եմ, որ էլի կան լավ տղաներ, բայց առայժմ նա է։ Պետք է մտրակը վերցնի և բոլորին ծեծի՝ օտար ու յուրային էական չէ, սա է առայժմ փրկությունը։ Հոմո-սափիենսը որ եղել է, ամբողջ պատմությունը նայեք, ամբողջը հարատև կռիվ է, ուզում են այս արևի տակ ապրեն, պետք է կռիվ անեն»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում մտավորականության անելիքներին, Աշոտ Ավագյանը նկատեց՝ մտավորականությունից ինչ կախված է՝ անում է։
«Մտավորականը կարող է ընդամենը 5 հոգու համոզել։ Հիմա ընդդիմության մեջ ով խոսում է, մտավորական է, բայց բողոքում են, թե մտավորականություն չկա։ Մտավորականն էլ ժողովրդի ծոցից ծնված մարդն է։ Հիմա նայում եմ՝ մտավորականնությունն է պետության համար խոսում,- շեշտեց Աշոտ Ավագյանը և եզրափակելով խոսքը՝ ասաց,- Հակառակ ամեն ինչի` ռևանշ լինելու է»։
Աղբյուրը՝ 168.am