|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականի օգոստոսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում կատարած ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրել է շրջակա միջավայրին վնաս հասցնելու թվով 11 դեպք:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 1 գործ և նշանակվել է 181 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Ընթացիկ տարվա օգոստոսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 530 000 ՀՀ դրամ: