կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-17 13:43
Սպորտ

«Արարատ» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսային դեպքերը շարունակում են ավելանալ

«Արարատ» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսային դեպքերը շարունակում են ավելանալ

«Արարատ» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսային դեպքերը շարունակում են ավելանալ։

Երևանի «Արարատի» մամուլի ծառայության փոխանցմամբ` ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները կորոնավիրուսի հերթական թեստերն են հանձնել, ինչի արդյուքնում «Արարատ-2» թիմի ևս յոթ ֆուտբոլիստի և մեկ մարզիչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։ 

Այսպիսով, «Արարատի» երկու թիմերում ընդհանուր առմամբ կա 19 վարակակիր ֆուտբոլիստ և մարզիչ, 5-ը` «Արարատ», իսկ 14-ը՝ «Արարատ-2» թիմից։ 

Նման պայմաններում «Արարատը» երեկ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում մրցեց «Փյունիկի» հետ՝ հայտացուցակում ունենալով ընդամենը մեկ դարպասապահ։ 

Մամուլի բաժնի հավաստմամբ` ստեղված իրավիճակը լուրջ խնդիրներ է ստեղծել նաև Ձորաղբյուրի մարզաբազայի աշխատանքներում, որն այժմ հանդիսանում է վարակի օջախ։ Մարզումային գործընթացի պատշաճ կազմակերպումը ներկայումս դարձել է անհնարին։ 

Հաշվի առնելով այս ամենը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին՝ խնդրելով հետաձգել VBET  Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլի «Շիրակ» - «Արարատ» հանդիպումը։

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ «Արարատը» տեղեկացրել էր ակումբի 8 ֆուտբոլիստի և 3 մարզիչի կորոնավիրուսով վարակվելու մասին։