Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված կարանտինը հանգեցրել է ընտանեկան բռնության դեպքերի թվի ավելացման։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոկում գրել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Վերջին շաբաթներին, պայմանավորված սոցիալական եւ տնտեսական ճնշումների ավելացմամբ, եւ վախով, մենք ականատեսն ենք լինում ընտանիքում բռնության դեպքերի կտրուկ աճի՝ ամբողջ աշխարհում», -նշել է Գուտերեշը։
Ըստ նրա՝ ինքնամեկուսացված որոշ կանայք հայտնվել են իրենց զուգընկերների կամ ամուիսնների թակարդում, ովքեր հակված են դաժան վերաբերմունքի։ Մի շարք երկրներում կանանց աջակցության ծառայություններին ուղղված դիմումներն ու զանգերը կրկնակի անգամ ավելացել են։
Գուտերեշը հայտարարել է, որ կառավարությունները կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց գործողություններում պետք է այնպես կազմակերպեն, որ բացառվեն ընտանեկան բռնության դեպքերը, օրինակ, ֆինանսական հատկացումներ տրամադրեն ոչ առեւտրային այն կազմակերպություններին, որոնք աջակցում են բռնության ենթարկվածներին: