Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նոր Հաճնում մահացած երեխաներից 2-ը հանդես էին գալիս «Արարատ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմում: Այս մասին հայտնում են ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում:
«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ին խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից մահացել են 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռները:
Մահացածներից թվում էին Ժաննա և Սերինե Միրոնյուկները, որոնք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին:
«Արարատ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած ընտանիքի հարազատներին և բարեկամներին»,- գրված է էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքում հայտնաբերել էին 5 քաղաքացու դի:
Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:
Այսօր նրանց հոգու հանգստության համար մոմ է վառել վարչապետ Փաշինյանը։