| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ Սևրի դաշնագրի վերաբերյալ Հայաստանի հայտարարությունից հետո այս անգամ արդեն Արևելյան Միջերկրականի վերաբերյալ կարծիք հայտնելը «չափն անցնելու և անպատասխանատվության օրինակ» է. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում դատապարտում էր Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունները Միջերկրականի արևելյան ջրերում և իր զորակցությունն էր հայտնել Հունաստանին և Կիպրոսին։
Թուրք գործիչը հայտարարել է, որ Հայաստանը շփոթում է աշխարհագրությունը և այստեղ խոսքը գնում է Միջերկրական ծովի մասին և ոչ թե Սևանա լճի։
«ԱՄԷ-ից և Ֆրանսիայից հետո դեպի ծով որևէ ելք չունեցող Հայաստանի՝ տարածաշրջանում խոսքի իրավունք ունենալ կարծելը, ցույց է տալիս Թուրքիայի դեմ ստեղծվող ստոր դաշինքի չափերը։ Ինչ է լինի, Թուրքիան կպաշտպանի իր և թուրք կիպրոսցիների իրավունքները Միջերկրական ծովի արևելքում, որոնք բխում են միջազգային իրավունքի տեսանկյունից: Ոչ մի չարի դաշինք չի կարող խոչընդոտել դրան: Նրանք, ովքեր հակառակն են պնդում, ոչինչ չեն սովորել պատմությունից», - նշել է Աքսոյը՝ դարձյալ ընդգծելով «Ադրբեջանի կողքին մշտապես կանգնած լինելը»։