Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածվածության աճի թեմային. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Նախորդ գրառումս, փաստորեն, ուշացած էր։
Ըստ էության Նիկոլն արեց այն, ինչ իր մոտ ամենալավն է ստացվում. նորից փորձեց պատասխանատվությունը իշխանություններից և անձամբ իրենից գցել «էջմիածինցի անպատասխանատու վարակակիրի» վրա։ Հիմա հերթով, թե անպատասխանատվության ինչ խայտառակ պատկեր է սկսում երևալ իր պատմածից։
1. Մարդը եկել է Իտալիայից, նրան հաշվառում են։ Գալու պահին ախտանշաններ չի ունենում։ Օք։
2. Բուժաշխատողները պարբերաբար մոնիթորինգ են անում իրեն։ Օք։
3. Ինչ-որ պահին այդ մարդն այնքան է վատանում, որ հայտնվում է սիստեմայի տակ!!!
Ի՞նչ պիտի անեն իշխանություններն՝ ըստ իրենց իսկ հայտարարած սկզբունքների։ Մարդը եկել է Իտալիայից, օրեր անց վատացել է այնպես, որ սիստեմայի տակ են դրել։
Ինչքանով որ ես եմ հասկանում, ապա այս 2 պարամետրը՝ Իտալիայից ժամանելը և հիվանդության ախտանշանների ի հայտ գալը պիտի լրիվ բավարար լինեին, որ նա ա) մեկուսացվեր, բ) կորոնավիրուսի թեստ անցներ։ Ի՞նչ է լինում փոխարենը։ Նիկոլն ասում է. 4. Սիստեմայի տակից դուրս է գալիս, գնում է նշանդրեքի, այ-այ-այ, ինչ անպատասխանատու մարդ է։ Հո՛պ։
Ո՞վ էր պատասխանատու, որ Իտալիայից ժամանած մարդը՝ հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց հետո կարանտինի տակ մտցվեր։
Ո՞վ էր պատասխանատու, որ թեստերն արվեին։ Ո՞վ էր պատասխանատու, որ այդ մարդուն բացատրեին կորոնավիրուսի վտանգավորության մասին ու նաև ստորագրություն վերցնեին, որ նա հասկացել է իր պատասխանատվությունը։
Նիկոլի լայվից հասկանալի է դառնում, որ ըստ էության իրենց իսկ հայտարարած համակարգը չի աշխատում, բայց դրա մեղավորը շարքային քաղաքացին է։ Ձե՞ռ եք առնում։
Արդեն պիտի քննություն սկսած լիներ թե՛ առողջապահության նախարարությունում, թե՛ բուժհաստատությունում, գուցե նաև ՔԿ-ում կամ դատախազությունում։ Իսկ ամենամեծ պատասխանատվությունը հիմա կրկին պատասխանատվությունից խուսափել փորձող Նիկոլի և Արսեն Թորոսյանի վրա է։
#նիկոլապետություն #աբսուրդիԿրկես»:
Հիշեցնենք՝ Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 6 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։
Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։
Երեկ ևս պարզ դարձավ 2 կորոնավիրուսակրի առկայության մասին. «Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին: Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,- հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Այսպիսով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի: 88 մարդ մեկուսացվել է: