|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ադրբեջանական լրատվամիջոցներն Իրանին մեղադրում են ադրբեջանցիների նկատմամբ բռնաճնշումների մեջ՝ Արցախի դեմ պատերազմում Բաքվին սատարելու համար:
Այսպես՝ «Azadlıq» թերթը հայտնում է, որ Ուրմիա քաղաքից ակտիվիստ Սալար Թահիր Աֆշարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ իբր Ղարաբաղին սատարելու համար:
Սակայն հարկ է նշել, որ Իրանում ադրբեջանցի ակտիվիստները հակակառավարական գործողություններ են իրականացնում՝ անջատողականություն քարոզելով: Միևնույն ժամանակ, նրանց մեծամասնությունը անուղղակիորեն հովանավորվում է Բաքվից և Թուրքիայից:
Թեհրանն, իր հերթին, ճնշում է ցանկացած գործողություն, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային շահերի համար: