|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ անկախության տոնի համերգը նախապես լրիվ այլ ծրագրով էր լինելու` իսկապես «գունագեղ» եւ «տաշի-տուշի» ոճի մեջ: Սակայն, մի կողմից, հանրային ընդվզումը, մյուս կողմից՝ կատարողներից շատերի՝ մասնակցությունից հրաժարվելը փոխել են կազմակերպիչների ծրագրերը: Ընդ որում, համերգի նախնական սցենարը կազմվել է դեռեւս օգոստոսի սկզբին:
«Դոմինո փրոդաքշնի» ներկայացուցիչները մի շքեղ, գունավոր պորտֆոլիո են սարքել եւ այցելել հավանական մասնակիցներին` ներկայացնելով իրենց առաջարկը: Ըստ նախնական ծրագրի, տոնակատարությանը պետք է մասնակցեին Սերժ Թանկյանը` իր խմբով, Արթուր Մեսչյանը, Ռուբեն Հախվերդյանը, Տիգրան Հեքեքյանի «Փոքրիկ երգիչները»: Սակայն մի քանի օր անց պարզվել է, որ Թանկյանի խումբը չի գալու:
Թանկյանը խոստացել է գոնե մենակ գալ, հետո ասել է, որ մենակ էլ չի կարող: Մասնակցելուց հրաժարվել է նաեւ Մեսչյանը` պատճառաբանելով, թե ձայնը լավ վիճակում չէ: Հեքեքյանը հենց տեղում մերժել է առաջարկը:
Հախվերդյանը շատ ավելի ուշ է փոշմանել: Եվ որոշվել է դասական երաժշտությամբ ու տեխնիկական էֆեկտներով լրացնել հայտնի անձանց բացակայությունը: Սակայն, այնուամենայնիվ, պարզ չէ, թե 2 միլիոն դոլարից ավելի գումարն ինչի վրա է ծախսվել, եւ ով է հատկացրել, եթե ճիշտ են այն պնդումները, թե պետբյուջեից չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում