կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-31 14:26
Հասարակություն

Զբոսաշրջության ոլորտի խնդիրները օրեցօր վատթարանում են

Զբոսաշրջության ոլորտի խնդիրները օրեցօր վատթարանում են

«Ազգային Օրակարգ» կուսակցության համահիմնադիր, տնտեսական հանձնաժողովի համանախագահ Իգոր Զարգարյանի և հանձնաժողովի անդամ Նաիրա Վարդանյանի վերլուծական հոդվածը զբոսաշրջիկության ոլորտի խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ.

««Ազգային Օրակարգ» կուսակցությունը, դեռ համավարակի սկզբում բազմիցս անդրադարձել է Հայաստանում համավարակի հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամին և առաջարկել լուծումներ, որոնք կարող էին թեթևացնել տուժած կազմակերպությունների վիճակը:

Մարտի 16-ին «Ազգային Օրակարգ» կուսակցությունը, զբոսաշրջության ոլորտին ուղղված հոդվածում հատուկ նշել է, ոլորտի կարևորությունը Հայաստանի տնտեսության համար, և առաջարկել մի շարք միջոցառումներ, որոնք կթեթևացնեին ոլորտի առջև ծառացած խնդիրները՝ մասնավորապես հարկերի հետաձգում, վարկային արձակուրդի, անտոկոս վարկերի տրամադրում:

Ցավոք, կառավարությունը չունենալով ճգնաժամային իրավիճակների կառավարման փորձ և հաշվի չառնելով ոլորտի փորձառու մասնագետների կարծիքները, տապալեց ճգնաժամի հաղթահարման գործընթացը: Որպես հետևանք Հայաստանը հայտնվեց աշխարհում կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով վատագույն տասնյակում, իսկ զբոսաշրջության ոլորտն էլ կանգնեց շատ լուրջ խնդիրների առջև:

Երևի թե ցանկանալով ինչ որ օգնության ձեռք մեկնել զբոսաշրջային ոլորտին, կառավարությունը նորից գործեց իր հերթական սխալը: Առանց լրջությամբ ուսումնասիրելու ոլորտի առաջ ծառացած խնդիրները և մասնագետների հետ քննարկումների, հաստատեց հինգ աջակցության միջոցառումներ(1,3,5,18,21): Դրանք անգամ չնչին չմեղմեցին զբոսաշրջության խնդիրները:

Այսօր՝ արդեն հինգ ամիս անց, կարող ենք փաստել, որ արվել է նվազագույնը, և այն չէր կարող բավարար լինել Հայաստանի համար կարևորագույն ոլորտներից մեկը փրկելու համար: Կատարված միջոցառումներն են՝

1. Երկրորդ եռամսյակի շահութահարկի կանխավճարը չեղարկվել է, սակայն գանձվել է առաջին կիսամյակի կանխավճարը, ինչը կազմակերպությունները կարող էին օգտագործել աշխատակիցներին աշխատավարձ վճարելու համար: Եվ դեռևս չի չեղարկվել երրորդ և չորորդ եռամսյակների կանխավճարները:

2. Զբոսաշրջության ոլորտին ուղղված է աջակցության չորս միջոցառում՝ 3-րդ, 5-րդ,18-րդ և 21-րդ որոնցից օգտվել են ոլորտի մոտ 10 տոկոսը, քանի որ դրված են կոշտ սահմանափակումներ:

Զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունների վիճակը գնալով ավելի է վատանում, ինչը կապված է համավարակային իրավիճակի դանդաղ կայունացման և սահմանների փակ մնալու հետ:

Առավելապես տագնապալի վիճակում են կազմակերպված զբոսաշրջությամբ զբաղվող ներգնա տուրօպերատորները և Երևանի հյուրանոցային տնտեսությունները:

Տևական ժամանակ ֆինանսական մուտքեր չունենալու պարագայում, կազմակերպությունները գնում են աշխատավարձների նվազեցման, աշխատակիցների կրճատման, գործունեության մասնակի կամ ամբողջովին դադարեցման: Որպես հետևանք ունենանալու ենք գործազուրկների թվի կտրուկ ավելացում:

Հիմա, երբ համավարակը մտել է հաղթահարման փուլ, կարևոր է պահպանելով վարակակիրների նվազմանը միտված միջոցառումները, շատ արագ կազմել Հայաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար կառավարության կողմից հաստատված կանոնակարգ, որտեղ հստակ պետք է նշվի, թե ինչ պայմանների դեպքում օտարերկրյա քաղաքացին կարող է մուրք գործել Հայաստան, և ինչ միջոցառումներ է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը ապահովելու այդ հյուրերի առողջապահական անվտանգությունը:

Այս անհրաժեշտ քայլերը հնարավորություն կտան սեպտեմբեր ու հոկտեմբեր ամիսներին զբոսաշրջիկներ ընդունել, և բիզնեսը կկարողանա մի փոքր շունչ քաշել։

Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան վերջերս անդրադարձել է ոլորտի առջև ծառացած խնդիրներին եւ առաջարկել անհրաժեշտ լուծումներ զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունները, մասնավորապես հյուրանոսնորը, փրկելու համար։

«Ացգային Օրակարգ» կուսակցությունը համարում է, որ զբոսաշրջության ոլորտը պահպանելու համար, անհրաժեշտ է անհապաղ հատուկ աջակցության ծրագիր հաստատել (հարկային բեռի թեթեւացում, աշխատավարձերի սուբսիդավորում, վարկային արձակուրդի տրամադրում), հատկապես՝ ներգնա տուրօպերատորների, հյուրանոցների, հյուրատների, ուղեվորափոխադրող կազմակերպությունների համար, մինչև աշխարհը՝ հետևաբար նաև զբոսաշրջային ոլորտը վերադառնա իր բնականոն կյանքին»։