Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պայմաններում զբոսաշրջութան ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները աջակցության ծրագրերի շրջանակում կարճ ժամանակում ստացել են արտոնյալ վարկեր՝ ընդհանուր մոտ 3.5 մլրդ դրամի չափով: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հարցին:
Պատգամավորը աշխատանքային քննարկում է ունեցել տուրիզմի ոլորտի ընկերությունների հետ, ոլորտին փոխկապակցված մի շարք ընկերություններ հայտնվել են դժվարին իրավիճակում: Պատգամավորը հետաքրքրեց՝ տուրիզմի ոլորտի մասով կառավարությունն ի՞նչ քաղաքականություն է վարում, ի՞նչ քայլեր են իրականացվելու, որ մեղմվի վիճակը:
«Ունեցել ենք երկու հիմնական միջոցառում: Առաջինը բանկային համակարգի միջոցով ֆինանսական միջոցների հրատապ անհրաժեշտություն ունեցող կազմակերպությունների վարկավորումն էր: Երրորդ միջոցառմամբ հատկացրել ենք դրամական միջոցներ՝ թույլատրելի ոլորտներում: Զբոսաշրջութանը վերաբերող երեք հիմնական ոլորտները՝ հանրային սնունդ, հյուրանոցային կամ հյուրատնային ծառայությունները և զբոսավարների ծառայությունները, կարող էին լինել շահառու: Այդ բոլոր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար ապահովեցինք պարզեցված եղանակով, առանց ֆինանսական համակարգի միջնորդության՝ վարկավորման մեխանիզմներ»,-ասաց նախարարը:
Նա նշեց՝ երրորդ միջոցառման շրջանակում այսօրվա դրությամբ մոտ 800 շահառու կազմակերպություններ կան, որոնց մեկ երրորդը՝ 270 կազմակերպություն, ծառայություններ են մատուցում հիշատակված ոլորտներում: Եվ նրանք այդ 1.5-2 ամսվա ընթացքում ստացել են 8 մլրդ դրամի մեկ երրորդ չափով՝ 2.7 մլրդ դրամի կարգի միջոցներ: Իսկ առաջին միջոցառման շրջանակում ստացել են մոտ 800 մլն դրամ: «Չնայած շատ կարճ ժամանակին՝ այդ կազմակերպությունների համար արագ ձևով արտոնյալ վարկեր ենք ապահովել՝ մոտ 3.5 մլրդ դրամ գումարի չափով: Սակայն կան դեռ չլուծված հարցեր, որոնք քննարկումների արդյունքում բարձրացվում են»,-ասաց Խաչատրյանն ու նշեց՝ բարձրացված հարցերից ևս մեկը առանձնացրել են և մտածում են, որ առաջիկայում կգտնեն ճիշտ լուծում: