|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եվրամիությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց միջոցով եվրոպական պետություններին առաջարկվում է բացել արտաքին սահմանները. Վրաստանը պահպանել է անվտանգ պետության կարգավիճակը համաճարակաբանական իրավիճակի առումով: Այս մասին նշվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ։
Նոր ցուցակը կրճատվել է մինչև 12 երկիր. Ալժիրը հանվել է ցուցակից: ԵՄ-ն առաջարկում է, որ երկրները հուլիսի 31-ից աստիճանաբար բացեն իրենց սահմանները Ավստրալիայի, Կանադայի, Վրաստանի, Ճապոնիայի, Մարոկկոյի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, Թունիսի և Ուրուգվայի քաղաքացիների համար:
ԵՄ երկրներին խորհուրդ է տրվում բացել սահմանները փոխադարձ հիմունքներով Չինաստանի քաղաքացիների համար, այն բանից հետո, երբ Պեկինը նման որոշում կայացնի եվրոպացիների հետ կապված:
Խորհուրդը հիշեցնում է, որ երրորդ երկրների վերաբերյալ որոշում կայացնելու համար պետք է հաշվի առնել համաճարակային, տնտեսական և սոցիալական իրավիճակները։
«Այս ցուցակը կշարունակվի պարբերաբար վերանայվել և, կախված հանգամանքներից, կթարմացվի», - ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ:
ԵՄ-ն սկսել է բացել իր ներքին սահմանները հունիսի 15-ից: