|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իռլանդական Ryanair ավիաընկերությունը Երևանը ներառել է 2021թ. զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում: Ավիաընկերության կայքում առանձնացված ցանկում ընդգրկված է 21 քաղաք:
Ryanair-ը նշում է, որ 2020թ. ընթացքում կորոնավիրուսի համավարակը խոչընդոտ հանդիսացավ բազմաթիվ ճանապարհորդությունների համար, սակայն դրանք կարելի է իրականացնել 2021 թվականին:
«Արևելյան Եվրոպայի և Ասիայի սահմանին գտնվող Հայաստանն աճող զբոսաշրջային թեժ կետ է, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն անհրաժեշտը՝ պատմական տեսարժան վայրեր, հետաքրքիր մշակույթ, էքստրեմալ սպորտաձևեր, հայկական համեղ խոհանոց: Նրա մայրաքաղաք Երևանը անվանվում է նաև «Վարդագույն քաղաք», քանի որ շենքերը կառուցված են վարդագույն քարով: Եթե դուք ցանկանում եք ընդլայնել ձեր ճանապարհորդությունների աշխարհագրությունը, ապա այն կարող է լինել 2021թ. ձեզ անհրաժեշտ ուղղությունը»,- ասված է հրապարակման մեջ:
Ցանկում ավիաընկերությունը ներառել է նաև Վերոնան, Վալենսիան, Թբիլիսին, Մարսելը, Կիևը և մի շարք այլ քաղաքներ: