|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանցի միլիարդատեր, ռեժիսոր և պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի «Ատելությունը մեր մեջ»(Hate Among Us) վավերագրական ֆիլմն առաջադրվել է «Էմմի» (Daytime Emmy Award) հեղինակավոր մրցանակի երկու անվանակարգում. տեղեկացնում է yerkir.am-ը` rusarminfo.ru-ին հղումով:
Ընդ որում` Սարկիսովն առաջին ռուսաստանցի ռեժիսորն է, որ առաջադրվել է այդ մրցանակին:
Ռեժիսորների և պրոդյուսերների թիմը, որը ներկայացնում է Սարկիսովը, ավելի վաղ թողարկել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը: Իսկ 2019-ին թողարկված «Ատելությունը մեր մեջ» ֆիլմը պատմում է ԱՄՆ-ում և Եվրոպայում հակասեմականության նոր ալիքի մասին, նկարագրվում են այդ հողի վրա վերջին տարիներին տեղի ունեցած աղմկահարույց հանցագործությունները:
Սերգեյ Սարկիսովի խոսքով` «Ժխտման ճարտարապետները» ֆիլմից հետո որոշեց ձեռնամուխ լինել այդ նոր նախագծին, քանի որ Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև խոր կապ կա, և այդ սարսափեցնող նմանություններն ու միտումները կարող են հանգեցնել ահավոր հետևանքների:
Ի դեպ, Սարկիսովը նկարահանել է նաև «Ընտրություն» («The Choice») վավերագրական ֆիլմը 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
«Էմմի» մրցանակաբաշխությունն անցկացվելու է հունիսի 26` առցանց ռեժիմով: Հինգ տարվա ընթացքում առաջին անգամ այն նաև կհեռարձակվի: