կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-12 13:02
Սպորտ

Քոբի Բրայանթը հետմահու «Էմմի» մրցանակի է արժանացել

Քոբի Բրայանթը հետմահու «Էմմի» մրցանակի է արժանացել

«Լոս Անջելես Լեյքերս» ակումբի նախկին պաշտպան Քոբի Բրայանթը հետմահոը «Էմմի» հեղինակավոր մրցանակի դափնեկիր է դարձել. այս մասին նշվում է ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի Twitter-ի էջում։

Հստակեցվու է՝ մրցանակը հետմահու կհանձնվի մարզիկին հուլիսի 18-ին. մարզիկը դրան արժանացել է Լոս Անջելեսի զարգացման գործում ներդրման համար։

Հիշեցնենք՝ Բրայանթը մահացել է հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետևանքով։ Նա իր դստեր՝ 13-ամյա Ջաննայի հետ մեկնում էր պատանեկան բասկետբոլային հանդիպման։ Ինը ուղևորներից ոչ մեկը ողջ չի մնացել։ Բրայանտը մեկնում էր Sikorsky S-76B ուղղաթիռով, որը համարում է աշխարհում ամենաանվտանգներից մեկը։

Նշվում է՝ թռիչքի ժամանակ տարածքում խիտ մառախուղ է եղել։

Հավելենք՝ մարզիկը թիմի հետ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հինգ չեմպիոնական տիտղոս է հաղթել, ինչպես նաև արժանացել է օլիմպիական երկու ոսկու։