կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-20 15:35
Աշխարհ

Իսրայելի վարչապետը ահազանգել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքի մասին և կոչ արել աշխատել տնից

Իսրայելի վարչապետը ահազանգել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքի մասին և կոչ արել աշխատել տնից

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը տեսաուղերձ է հղել իսրայելցիներին՝ կապված կորոնավիրուսի նոր շտամի տարածման հետ։ Նա ասել էոր Իսրայելում նոր բռնկում է սպասվում առաջիկա շաբաթներին և կանխատեսել է ավելի խիստ սահմանափակումներ, քան գործողներն են։

«Հինգերորդ ալիքն արդեն սկսվել է... Իմ գնահատականներով՝ ևս երեք-չորս շաբաթից, գուցե ավելի վաղ, մենք կտեսնենք հիվանդացության աճ, որը կասկածի տեղիք չի թողնի»,- ասել է Իսրայելի վարչապետը՝ խնդրելով բոլորին՝ «առաջնորդվել ողջախոհությամբ, հնարավորինս շատ սոցիալական հեռավորություն պաշտպանել, խմբերով չհավաքվել, դիմակ կրել»։

Բենեթը նաև կոչ է արել «ձեռնարկատերերին, մասնավոր հատվածի ձեռնարկությունների ղեկավարներին, բոլոր նրանց, ովքեր կարող են թույլ տալ իրենց աշխատակիցներին տնից աշխատել, երկուշաբթի օրվանից անցնել նման ռեժիմի»։ «Առաջիկա օրերին պետական հատվածը կանցնի կրճատված ձևաչափի, ինչը թույլ կտա ավելի շատ աշխատել տնից»,- հավելել է նա։