կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-15 21:33
Աշխարհ

Ավստրիայում հայտարարել են կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին

Ավստրիայում հայտարարել են կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին

Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը հայտարարել է, որ երկրում սկսվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի համաճարակի երրորդ ալիքը, հայտնում է OE 24-ը:

«Մենք երրորդ ալիքի մեկնարկում ենք եւ պետք է բոլոր ուժերը ներդնենք հիվանդացության աճը դանդաղեցնելու համար: Այդ դեպքում ինտենսիվ թերապիայի բաժանմունքների հզորությունը կբավականացնի բոլորին: Անցած աշունը չպետք է կրկնվի»,- ասել է նա:

Անշոբերը հայտարարել է, որ անվտանգության նոր, խստացված պահանջները, այդ թվում՝ երկրի տարբեր հատվածների միջեւ ուղեւորությունների սահմանափակումները, ցույց են տվել իրենց արդյունավետությունը. Ավստրիայի այն հողերում, որտեղ այն նպատակաուղղված մտցվել է, համաճարակաբանական իրավիճակը բարելավվել է: Նրա խոսքով՝ հիմա անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր ռիսկերը:

Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ պատվաստված ավստրիացիների թիվը անցել է մեկ միլիոնից: 2021 թվականի հունիսին իշխանությունները մտադիր են պատվաստել բոլոր ցանկացողներին: