|
Փոխարժեքներ
16 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.18 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 490.73 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
ԵՄ երկրներում բռնկվել է կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սփինանթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք տեսնում ենք երրորդ ալիքը, որը տարածվում է աստիճանաբար կամ անգամ արագորեն ԵՄ տարբեր երկրներում»,-ասել է Սթինանթը:
Նա նշել է, որ տարբեր երկրներում տարածման տեմպերը տարբերվում են, եւ կոչ արել արագացնել պատվաստման գործընթացը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 121 միլիոն մարդ, որոնցից շուրջ 2,7 միլիոնը մահացել է: