Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու համար քայլերը, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը. հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Արցախի շուրջը ստեղծված իրավիճակը։
«Սա մի բան է, որում ես շատ ակտիվորեն ներգրավված եմ, այդ թվում՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ նախ համոզվելու համար, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսման, բայց նաև փորձում ենք նպաստել և պահպանել երկարաժամկետ քաղաքական կարգավորումը»,- պատասխանել է պետքարտուղարը՝ հավելելով, որ բանակցում է նաև երկու երկրների արտգործնախարարների հետ։