կարևոր
2749 դիտում, 1 օր առաջ - 2025-05-26 14:42
Տարածաշրջան

Իրանի քնած առյուծը մռնչալու է. փորձագետը՝ «Ենի Մուսավաթին»՝ Բաքվի մշակութային գողության առթիվ

Իրանի քնած առյուծը մռնչալու է. փորձագետը՝ «Ենի Մուսավաթին»՝ Բաքվի մշակութային գողության առթիվ

Իրանական Ազերիհա տելեգրամյան ալիքը գրում է.

«Բաքվի Հանրապետությունը ցուցահանդես է կազմակերպել Նիդեռլանդների Հաագայի քաղաքապետարանում, և իրանական գորգերը, այդ թվում՝ Թավրիզ և Արդաբիլ քաղաքներում գործված գորգերը, ներկայացրել է որպես երկրի 30-ամյա ժառանգություն, որը իրանական սոցցանցերում լայնածավալ բողոքի ալիք է առաջացրել։

Բայց համալսարանի դասախոս և կովկասի հարցերով ավագ փորձագետ, դոկտոր Էհսան Մովահեդյանի բացահայտումները Ալիևի վարչակարգի մշակութային գողությունների և Թավրիզի ու Արդաբիլի գորգերը Նիդեռլանդներում որպես Բաքվի մշակույթի ժառանգություն  ներկայացնելու մասին՝ թանկ են արժանացել «Ենի Մուսավաթ»-ի համար. «Երբվանի՞ց են Թավրիզ և Արդաբիլ քաղաքները իրանական քաղաքներ  եղել, որ այդ գորգերը պատկանեն Իրանին։ Մի՞թե Արաքսի երկու կողմերը մի ազգ ու մեկ ժողովուրդ չեն»,- գրել է «Ենի Մուսավաթը»

«Ենի Մուսավաթը», շարունակելով հայհոյանքներով և վիրավորանքներով լի իր հոդվածը, Մովահեդյանին ներկայացնում է որպես «հակաթուրք սրիկա և հայախոս իրանցի»։ Ընդգծելով իրանական գորգերի պատկանելությունը Բաքվի Հանրապետությանը և հայկական ագրեսիան Կովկասում՝ «Ենի Մուսավաթը» գրում է. «Հայերը Շուշիի Գոհար Աղա մզկիթը վերանորոգել էին իրանական օրիգինալ ոճով, և երբ Բաքուն ազատագրեց Ղարաբաղը, նորից  վերանորոգվեց  ադրբեջանական ոճով, որպեսզի Իրանը չկարողանա ջնջել ադրբեջանական հետքը»:

Հոդվածը շարունակվում է մեծ անամոթությամբ՝ շեշտելով, որ Երևանի Կապույտ մզկիթը պատկանում է Բաքվին և պնդելով, որ մզկիթի ճակատը փոխվել է ի շահ Իրանի, և, որ անհեթեթություն խոսելու փոխարեն Մուվահեդյանը պետք է սովորի իրական պատմությունը»։

Դոկտոր Մովահեդյանն ի պատասխան գրել է.

 «Ի դեպ, սա նաև մեր կարծիքն է որ Արաքսի երկու կողմերը մեկ ազգ և ժողովուրդ են: Բայց այն, ինչ բաժանվել է, պետք է վերադառնա իր սկզբնական վիճակին:

Իմացեք, որ Իրանի քնած առյուծը ժամանակին մռնչալու է, և հիմնարար խնդիրն այն է, որ Իրանում և աշխարհում մեծամասնությունը ձեր՝ մշակույթի, ինքնության և քաղաքակրթության կեղծարարներին, չի հավատում և մարդու տեղ չի դնում, որը ձեզ պատասխան տա»: