Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը կրկին վերաճել է բաց պատերազմի, հայտնում է Forbes-ը:
Ադրբեջանը հիմա սպառնացել է օգտագործել իր հնարավորությունները, որպեսզի հարվածի Հայաստանի միակ ատոմային էլեկտրակայանին, նշում է պարբերականը:
«Հաղորդվում է մարտերում առնվազն 16 մարդու զոհվելու մասին: Կրկին հայտնվել են անօդաչու թռչող սարքեր, երկու կողմերը հայտարարում են հակառակորդի խփված անօդաչուների մասին: Ադրբեջանը հերքում է ոչ պակաս 13 խփված դրոնների մասին Հայաստանի հայտարարությունները: Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ ադրբեջանական դրոնները գրոհել են Բերդ քաղաքի քաղաքացիական օբյեկտների վրա: Մարտերը, կարծես, դադարեցվել են, բայց իրավիճակը լարված է: Ադրբեջանում հազարավոր ցուցարարներ են դուրս եկել փողոցներ՝ ի նշան աջակցության ռազմական ուժով Լեռնային Ղարաբաղը վերցնելու»,- նշում է Forbes-ը:
Պարբերականը հայտնում է, որ ամենատագնապալի զարգացումը միջուկային «աղետի» սպառնալիքն է, որը հինգշաբթի հնչեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Վագիֆ Դարգյահլին: Այնուհետեւ լրատվամիջոցները համապատասխան հայտարարությունը մեջբերել են՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:
«Մեծամորի ատոմային էլեկտրակայանը կառուցվել է նույն ժամանակ, ինչ Չեռնոբիլինը՝ 1970-ական թվականներին: Այն փակվել էր 1988 թվականին՝ մասշտաբային երկրաշարժից հետո, բայց նորից բացվել էր 1994 թվականին, քանի որ Հայաստանը էներգիայի չափազանց մեծ կարիք ուներ: Այն երբեմն բնութագրվում է որպես աշխարհում ամենավտանգավոր ատոմային էլեկտրակայանը»:
Պարբերականը նշում է, որ այս սպառնալիքը հնչել է Մինգեչաուրի ջրամբարի վերաբերյալ իբր Հայաստանի սպառնալիքից հետո, որը պարունակում է 15 մլրդ խորանարդ մետր ջուր եւ ապահովում է կենսականորեն կարեւոր հիդրոէլեկտրակայանի աշխատանքը: «Հայաստանը հերքում է, որ հանդես է եկել նման սպառնալիքով՝ հայտարարելով, որ իրենք երբեք չեն հարձակվել քաղաքացիական օբյեկտների վրա եւ չեն նախատեսել ջրամբարին հարված»,- նշում է հոդվածի հեղինակը:
«Նման տիպի հայտարարությունները հանցագործություն են»,- լրագրողներին ասել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը (տեղեկատվկան ճգնաժամային կենտրոնի պատասխանատուն է – խմբ.»,- նշում է Forbes-ը: