|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
1986 թվականի ապրիլի 26-ին ուկրաինական Չեռնոբիլ քաղաքի ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետեւանքները աղետից 25 տարի անց էլ իրենց զգացնել են տալիս: Այստեղ սովորական են դարձել ֆիզիկական տարբեր արատներով ծնվող երեխաները, կենդանիները եւ բույսերը:
Վերջերս գիտնականները նոր, զարմանալի բացահայտումներ են արել Չեռնոբիլի տարածքում: Պարզվել է, որ քաղաքում եւ մերձակա շրջաններում ապրող 550 տեսակի թռչունների ուղեղի ծավալը հինգ անգամ ավելի փոքր է, քան այլ վայրերում ապրող նույն տեսակի թռչուններինը:
Ընդ որում՝ ամենազարմանալին այն է, որ այդպես է միայն վերջին երեք տարում ծնված թռչունների մոտ: Փաստորեն, ճառագայթման նվազմանը զուգընթաց կենսաբանական եւ կլիմայական պայմանները ոչ թե բարելավվում, այլ վատթարանում են:
Գիտնականները մտավախություն ունեն, որ ուղեղի ծավալի փոքրացումը կարող է սպառնալ նաեւ Չեռնոբիլում նոր ծնվող երեխաներին: Գիտնականներն արդեն սկսել են այդ ուղղությամբ հետազոտություններ անցկացնել: