Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմական սխալ է անվանել Սբ. Սոֆիայի մզկիթը թանգարանի վերածելու որոշումը։
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ երբ 1934-ին որոշվել էր Հաջիա Սոֆիային տալ թանգարանի կարգավիճակը, կատարվել է «պատմական սխալ»: Այժմ, հաշվի առնելով Թուրքիայի «83 միլիոն քաղաքացիների կամքը», այդ սխալն ուղղված է:
Նա ընդգծել է, որ Անկարան թշնամություն չունի այլ, ոչ մահմեդական հավատքների հետ:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, հուլիսի 10-ին Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը չեղյալ էր հայտարարել 1934 թ. երկրի նախարարների խորհրդի այն որոշումը, ըստ որի Այասոֆյա մզկիթը վերածվեց թանգարանի։