Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
««Հայրենիք» կուսակցությունը լուսանկարներ հրապարակելիս հրապարակում է նաեւ այդ լուսանկարին վերաբերվող տեքստ։ Դրա նպատակն է, որ մարդիկ կարդան ու հասկանան, թե ինչի մասին է կոնկրետ միջոցառումը կամ ընդհանրապես այդ նկարը։ Փաստորեն կան մտավոր կարողություններից թույլ այնպիսի մարդիկ, որոնք նայելով լուսանկարին, կարդալով այդ լուսանկարի ուղեկցող տեքստը, միեւնույնն է չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Այդպիսի մտավոր կարողություններից թույլ մարդկանց շարքում, փաստորեն, իր առանձնահատուկ տեղն ունի ԱԺ երեսփոխան Անդրանիկ Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ ամբիոնից խոսել է մի լուսանկարի մասին, որի ուղեկցող տեքստում հստակ գրված է, որ տեղի է ունեցել քննարկում, որը վարել է մեր կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը, իսկ քննարկման բանախոսը եղել է հարգարժան Դավիթ Շահնազարյանը։ Դա է պատճառը, որ պարոն Վանեցյանը նստած է ոչ թե վարողի կամ բանախոսի տեղում, այլ՝ քննարկման մասնակցի։
Իսկ այն հանգամանքը, որ Անդրանիկ Քոչարյանի մոտ նյարդային համակարգի խանգարում է առաջացել, քանի որ այդ քննարկմանը եղել են մարդիկ, որոնք Անդրանիկ Քոչարյան սուբյեկտի մասին գիտեն շատ ավելին, քան այդ սուբյեկտի ներկայիս տերերն ու ընդհանրապես հանրությունը, ապա վստահեցնում ենք, որ նա նյարդայնանալու անհրաժեշտություն չունի, քանի որ իրենով զբաղվելու ժամանակը հենց վրա հասնի մենք կձգտենք մնալ էթիկայի սահմաններում, ինչն էլ խորհուրդ ենք տալիս նաեւ այդ սուբյեկտին։
Մենք իհարկե հասկանում ենք, որ Անդրանիկ Քոչարյանի տերերն արդեն գիտեն ու սարսափում են այն փաստից, որ «Հայրենիք» կուսակցությունը քաղաքական դաշտում զբաղեցնելով իր առանձնահատուկ դերը՝ իշխանությունից դուրս է շպրտելու թե այդ սուբյեկտին, թե, առավել եւս, նրա տերերին, բայց իրողությունների հետ համակեպրվելն այլընտրանք չունի»։