|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ԱՄՆ-ը կդադարեցնի զենքի մատակարարումն Իսրայելին, եթե Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը չլուծվի մինչև նոյեմբերի կեսը: Այդ մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների նամակը:
Ամերիկյան վարչակազմին անհանգստացնում է պաղեստինյան անկլավում հումանիտար իրավիճակի վատթարացումը, Վաշինգտոնը պահանջում է շտապ միջոցներ ձեռնարկել դա փոխելու համար: Ամերիկյան ծառայությունների տվյալներով՝ սեպտեմբերին մարտից սկսած ամենաքիչ հումանիտար բեռներն ուղարկվել են Գազա: