կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-10 09:46
Առանց Կատեգորիա

Հայաստանը խնդիր ունի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ՆԱՏՕ-ի հետ. պատճառը վա՞խն է Ռուսաստանից. «Հրապարակ»

Հայաստանը խնդիր ունի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ՆԱՏՕ-ի հետ. պատճառը վա՞խն է Ռուսաստանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ իշխանությունները ոչ միայն Ռուսաստանի հետ խնդիրներ ունեն, այլեւ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի: «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում խնդիրները դեռ անցած տարվանից են․ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է Անհատական համագործակցության գործողությունների` IPAP-ի ծրագրով, որն ստորագրվել է 2005-ին եւ 2 տարին մեկ պետք է վերաստորագրվի։

Վերջինը ստորագրվել է 2017-ին՝ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի ընթացքում: 2019-ից ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիր չկա՝ հարաբերությունների իրավական հիմքը բացակայում է։ Խնդիրը կարգավորելու համար 2019-ի մարտի 11-12-ին Հայաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ապաթուրայը, որը հանդիպեց տարբեր պաշտոնյաների՝ Արմեն Սարգսյանի, Զոհրաբ Մնացականյանի, Տոնոյանի հետ, սակայն վարչապետը չհանդիպեց նրա հետ, եւ որեւէ տեղաշարժ չարձանագրվեց»,- ասաց մեր աղբյուրը:

Ինչո՞ւ․ վա՞խն էր Ռուսաստանից, թե՞ այլ պատճառ կա։ «Կդժվարանամ ասել։ Անցած տարի գուցե ինչ-որ մտավախություններ կարող էին լինել Ռուսաստանից` գումարած ՆԱՏՕ-ի դժգոհությունը Սիրիա զորամիավորում ուղարկելու մասով, բայց ՆԱՏՕ-ն փորձում էր ստանալ նոր փաստաթուղթ։ Պատճառը, ըստ ամենայնի, իշխանությունների անպատասխանատու մոտեցումն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում