|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Իրանական հայրենական Kowsar տեսակի երեք կործանիչներ համալրել են Իրանի ռազմաօդային ուժերը: Կործանիչների ցուցադրման արարողությանը մասնակցում էին պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին, ինչպես նաև զինվորական և կառավարական մի շարք պաշտոնյաներ. հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Բարձր տեխնոլոգիաական կործանիչների արտադրությունը Իրանին մտցրել է այն տեխնոլոգիական պռոեկտավորման այն մի քանի երկրների շարքում, որոնք ունեն 4-րդ սերնդի կրակի կառավարման մոդերնիզացված համակարգ։
Հաղորդվում է, որ Kowsar-ները նախատեսված կլինեն և մեկ, և երկու օդաչուի համար: Կործանիչը մարտական առաքելությունների համար ունի լիակատար մարտունակություն: Իրանի զինված ուժերի հրամանատարների խոսքով ներկայումս օդաչուները վերապատրաստվում են կործանիչների նոր մոդելները կառավարելու համար:
Հիշեցնենք, որ 2015 թ. ի վեր ՄԱԿ-ի ԱԽ-ն սպառազինության էմբարգ էր սահմանել Իրանի նկատմամբ, որի հետևանքով Իրանը չի կարողանում սպառազինություն ստանալ այլ երկրից։ Այդ ժամկետն ավարտվելու է այս տարի՝ հոկտեմբեր ամսին։