|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, հրատարակել է «Համաբարբառ Յայսմաւուրք նախածերենցյան 6 խմբագրությունների» հունիս, հուլիս և նոյեմբեր ամիսների հատորները:
Ինչպես տեղեկացնում են Սբ. Էջմիածնի մամլո դիվանից, այս հատորների լույս ընծայմամբ համալրվել է «Յայսմաւուրք» ժողովածուի 12-հատորյա շարքը:
«Յայսմաւուրք» ժողովածուն Հայ եկեղեցու ծիսական գրքերից մեկն է: Այն պարունակում է նահատակված կամ ննջած սրբերի համառոտ վկայաբանություններն ու վարքերը, ինչպես նաև տերունական տոների մասին հոդվածներ, նախատեսված է ամենօրյա ընթերցումների համար եկեղեցում ժամերգություններից առաջ կամ հետո:
Հատորները տպագրվել են Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի մեկենասությամբ: