Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայումս Եգիպտոսի կողմից Լիբիայի իրավիճակի ցանկացած անմիջական միջամտություն կլինի օրինական. այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին՝ Ալեքսանդրիայի արևմուտքում գտնվող Սիդի Բարաննիի ռազմակայանի բանակային ստորաբաժանումներ այցելելիս, որոնք գտնվում են Լիբիայի հետ սահմանին:
«Լիբիայում ցանկացած եգիպտական ուղղակի միջամտություն այժմ դիտվում է որպես մի քայլ, որը օժտված է միջազգային լեգիտիմությամբ», - հաղորդում է Sky News Arabia-ն:
Եգիպտոսի առաջնորդը նաև նշել է, որ նման իրավունքը հիմնված է երկրի սահմանները ահաբեկչական խմբավորումներից պաշտպանելու անհրաժեշտության, լիբիական ժողովրդին օգնելու ցանկության վրա՝ կայունությունը վերականգնելու և Լիբիայի տարածքում արյունահեղությունը դադարեցնելու համար:
Բացի այդ, Ալ-Սիսին ընդգծել է, որ եգիպտական բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից մեկն է և կոչ է անում զինվորականներին պատրաստ լինել, անհրաժեշտության դեպքում Լիբիայում առաջադրանքներ իրականացնել:
«Եգիպտոսի բանակը շարունակում է մնալ տարածաշրջանի ուժեղագույններից մեկը, բայց այն բանակ է, որը պաշտպանում է, ոչ թե սպառնում, և սա է մեր անփոփոխ ուսմունքը: Եթե ձեզնից պահանջվի որևէ գործողություն ձեռնարկել արևմտյան տարածաշրջանում, պատրաստ եղեք մեր սահմաններում կատարել ցանկացած խնդիր և, անհրաժեշտության դեպքում դրանց սահմաններից դուրս», - ասել է Եգիպտոսի նախագահը: