կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-01 12:37
Աշխարհ

Թրամփի նստավայր ներխուժումը ոստիկանները ահաբեկչություն չեն համարում

Թրամփի նստավայր ներխուժումը ոստիկանները ահաբեկչություն չեն համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ֆլորիդա նահանգում գտնվող Մար-ա-Լագոյի նստավայր երկու անձանց կողմից մեքենայով ներխուժումը տեղի ոստիկանությունը չի համարում ահաբեկչական գործողություն։ Այս մասին հայտարարել է Պալմ-Բիչ շրջանի ոստիկանապետ Ռիկ Բրեդշոն։ Ավելի վաղ, ոստիկանապետի գրասենյակը հայտարարել է, որ նախագահական կեցավայր ներխուժածների առաջխաղացումը կանխելու համար ստիպված են եղել հրազեն կիրառել։ Միաժամանակ նաեւ նշվեց, որ տվյալ երկու անձինք փորձել են դիմել փախուստի եւ թաքնվել, սակայն որոշ ժամանակ անց հայտնաբերվել են։ Ոստիկանապետ Բրեդշոն ասել է, որ տվյալ անձանց գործողությունները եղել են չմտածված։ Այդ գործողությունները սակայն սպառնալիքներ են ստեղծել ոչ միայն շրջապատի մարդկանց, այլ նաեւ իրավապահների համար, ինչն արդեն իրավախախտում է։