Փոխարժեքներ
13 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Մեծ Բրիտանիայում ընդունելություն է հայտարարվել ոստիկանական «ամենանախանձելի» աշխատատեղի համարը:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, զբոսաշրջիկների շրջանում հայտնի Սիլի կղզեխմբին, որտեղ մոտ 2 հազար մարդ է ապրում, ոստիկան է պետք, քանի որ ներկայիս ոստիկանը նոր աշխատանքի է անցնում: Պարբերականը գրում է, որ կոնստեբլի թեկնածուները պետք է իմանան, օրինակ, ինչպես օգնել թափառող փոկին:
Բացի այդ` վերջերս տեղի սպաները հետաքննել են ոստիկանական տեղամասի աստիճաններին հայտնված ոսկե ձկնիկի մասին գործը: Նշվում է, որ ապագա աշխատակիցը պետք է կարողանա նաեւ հանգստացողներին բացատրել-հասկացնել, որ «ոչ, ձեզ մոտ հալյուցինացիա չէ, ես ոստիկանության իսկական սպա եմ» և «այո, ես այստեղ անելիք ունեմ»: