Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր լրագրողները տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից հետարքրքվեցին ներդրումների մասին, թե արդյո՞ք նախընտրական քարոզարշավին խոստացած նեդրումները իրականություն կդառնան: Սուրեն Կարայանը նշեց, որ այն ինչ խոստացվել է, կամաց կամաց իրականանում է, և որ բոլոր ծրագրերը ընթացքի մեջ են: Առաջին ներդրումները, ըստ նախարարի, կլինեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում:
«Բավականաչափ ներդրումային ծրագրեր արդեն սկսել են իրականացվել , և մոտ ժամանակներս կհրապարակվի վիճակագրություն, թե որքան տեղական , որքան օտարերկրյա ներդրումներ են իրականացվել»,- ասաց նախարարը` հավելելով, որ ներդրումների ազդեցությունը մարդիկ կզգան , երբ արդեն սկսեն աշխատատեղեր ստեղծվել:
Այս տարվա համար կանխատեսում են ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում ունենալ 10 հազար աշխատատեղ: Հարցին, թե ինչպես է գնահատում կառավարության աշխատանքը` կառավարության հրաժարականին ընդառաջ, Սուրեն Կարայանը նշեց, որ դրական է գնահատում, քանի որ դրա մասին են փաստում թվերը և վիճակագրությունը: «Իսկ իմ աշխատանքին կամ վարչապետի աշխատանքին ես գնահատական տալ չեմ պատրաստվում»- ասաց Սուրեն Կարայանը: