Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության` այս շաբաթվա նիստի օրակարգում մշակույթի նախարարությունը ներառել է մի որոշում, որը սահմանում է ՀՀ զինանշանի ու պետական դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված ՀՀ դրոշի գույների համադրության` միջազգային գունային ստանդարտների և հստակ գունային գամմաների չափորոշիչների գործածմամբ, գրաֆիկագունային ձևաչափերի ամրագրմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի գործածվող գունային գամմաների հստակեցմամբ ու զինանիշագիտության կանոններին ու ավանդույթներին համապատասխան առանձին դետալների, ընդհանուր կոմպոզիցիայի շտկմամբ, օրենքների պահանջներով:
Պետության քաղաքացիների վերաբերմունքը երկրի խորհրդանշանների նկատմամբ ցուցիչն է այն բանի, թե որքանով են նրանք իրենց համարում այդ երկրի քաղաքացիներ և հավատում նրա ապագային: Այս պարագայում կարևորվում է պետական խորհրդանշանների հետևողական և գրագետ հանրահռչակումը, ինչի համար անհրաժեշտ է սահմանել Հայաստանի Հանրապետության դրոշի և Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները:
Պետական խորհրդանիշներն անարգելը քրեորեն պատժելի է, ինչն ամրագրված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով:
Նախագծով կհաստատվեն ՀՀ դրոշի և պետական զինանշանի տեխնիկական պայմանները, որոնք, որպես պարտադիր պայման, կկիրառվեն տպագրությունում, հեռուստա-ռադիոեթերում, համացանցում, պաշտոնական ձևաթղթերում, տարադրամում, շքանշաններում, ակցիզային դրոշմանիշներում, կնիքներում, վկայականներում, հավաստագրերում, անձնագրերում, պետական կառույցների շքամուտքերում, պաշտոնական հանդիպումների ընթացքում, պետական ծառայողների համազգեստների վրա: