Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է հոր կալանավորման որոշումը:
«Պարզ էր՝ ինչ է լինելու, ես անկեղծ կզարմանայի, եթե ուրիշ որոշում լիներ:Մենք բոլորս գտնում ենք, որ սա սարքած գործ է: Մեր հույսն այն է, որ այս աբսուրդը ինչ-որ մի պահի կվերջանա: Ամեն ինչ անելու ենք, որ դա այդպես լինի, ու դա այդպես է լինելու, ուշ թե շուտ այս ամենը պետք է վերջանա»,- ասաց նա:
Նա նշեց, որ իրավական և քաղաքական առումով կլինեն բողոքարկումներ: «Այստեղ կարևոր է դատավորի ներքին անկախությունը, թե որքանով նա կարող է ինչ-որ որոշում կայացնել` հասկանալով, որ դա կարող է իշխանությանը դուրեկան չլինել: Կարևոր է դատավորի անձը, ով այդ տղամարդկությունը կունենա գնալ օրենքով, այս դեպքում դա արդեն ինչ-որ տեղ տղամարդկության հարց է ստացվում»,-ասաց նա: