կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-11 16:27
Քաղաքական

Պետք է ձևավորվի միասնական էներգետիկ շուկա․ Շավարշ Քոչարյան

Եվրոմիությունը համագործակցություն սկսեց էներգակիրների և ածուխի հարցում, ինչը շատ կարևոր է։ Նպատակն այն է, որ բոլոր տնտեսվարողները նույն գնով ստանան գազը։

Այս մասին այսօր, ԱԺ-ում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Ընդհանուր շուկան նախատեսվում է ձևավորել 2025 թվականից, բայց այդ ուղղությամբ բանակցություններ են գնում։  Նպատական այն էր, որ ընդհանուր լինի, ոչ թե խտրական։ Ինքնարժեքի մեջ էներգակիրներն իրենց ներդրումն ունեն ու ստացվում է, որ անհավասար պայմաններում են։ Այս պարագայում մեկ պայման կա՝ Ռուսաստանը բոլոր մնացած սուբյեկտներին վաճառելու է գազը նույն գնով։ Սա արդեն մի քայլ առաջ է, բայց ոչ իդեալականը։ Խնդիրը հիմա վերաբերվում է գազի փոխադրմանը, այդտեղ խնդիր ունենք, որը դեռևս չի լուծվել, բայց բանակցությունները տարվում են»,-նշեց նա։

Քոչարյանը նաև հավելեց, որ նույնիսկ Եվրոմիության անդամ պետությունները դառնում են մենաշնորհ ունեցող կազմակերպություններին գերի։

Մանրամասները՝ տեսանյութում․