|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անունը վերստին շոշափվում է քրեական իրադարձությունների համատեքստում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանին օրերս ձերբակալել են: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի եղբայրը` Հակոբ Հովսեփյանը, սկսել է բանկի գնման գործընթացը: Նա նախեւառաջ աուդիտորական կազմակերպության միջոցով փորձել է պարզել, թե ինչ իրավիճակ է բանկում: Աուդիտորները պարզել են, որ «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը 100-ավոր միլիոնների հասնող ֆինանսական կորուստներ է տվել, ավելին՝ եղել են աշխատակիցներ, որոնք ինչ-ինչ մարդկանց առանց գրավի վարկեր են տրամադրել եւ այլն: Արդյունքում՝ վաճառքի գործարքը չի կայացել: «Հայբիզնեսբանկ»-ից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ բանկի խորհրդի նախագահը փոխվել է, բանկը նորմալ աշխատում է, եւ որեւէ խնդիր չկա: