Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներսես Ներսեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երբ թշնամին ներթափանցել է քո երկիր, վերահսկողության տակ է առել բոլոր կենսական և ստրատեգիական նշանակության ոլորտներն ու լծակները, երբ օրենքի ուժով պարտադրում է իր կանոններն ու ապահովում դրանց իրացումը պետությա՛ն անունից, ապա արտաքին ճակատում բոլոր մարտերը դատապարտված են պարտության, իսկ կերտված հաղթանակները՝ արժեզրկման։
Այսօր չկա և չպիտի լինի ավելի կարևոր պայքար, քան պայքարն է ներքին թշնամու դեմ, որը խոսու՛մ է հայերեն, կրու՛մ է հայկական ազգանուն, բայց սպասարկում է հայկականությունը ոչնչացնել ցանկացող թշնամուն, ծառայում է որպես հավաքագրված կամ ազդեցության գործակալ... Այս պարագայում արտաքին թշնամին այլևս անելիք չունի. նա հետևողականորեն պատրաստվում է վերջնական և ջախջախիչ հարվածին, որը այսպես շարունակվելու դեպքում չի ուշանա։ Սա՛ է վերջին տասնամյակներին աշխարհն ալեկոծող հիբրիդային պատերազմների կանոնը, այլևս զինված ուժերը անզոր են ապահովել երկրների անվտանգությունը։ Արդեն երեք տասնամյակ երկրները քանդում են ներսից՝ անարյուն, բայց դաժան։ Հիմա մասսայական ոչնչացման զենքը սովն է, արտագաղթը, բարոյազրկումը, հիվանդություններն ու ուծացումը։ Այդ զենքերի շնորհիվ նոր աշխարհակարգի ճարտարապետները կազմաքանդել են երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված հարաբերական հավասարակշռությունն ու կառուցում են նոր աշխարհակարգ, որտեղ Հայաստանի և հայ ժողովրդի համար կարծես թե տեղը սուղ է։
Լանզարոտեի կոնվենցիայի ընդունումը այն փորձաքարն էր, որին չդիմացավ մեր ազգային դիմադրողականությունը։ Հայ երեխաների սեռախեղմանը միտված այդ Կոնվենցիան պիտի ոգեշնչի հակահայկական և ապազգային ուժերին՝ նոր թափով ոչնչացնելու մեր ինքնությունը, մեր դիմադրողականությունն ու անկախությունը։
Ժամանակն է, որ տխրահռչակ Վշտունու անդեմ ֆուտուրիզմի փոխարեն կրկին առաջնորդվենք Չարենցի պատգամով՝ մեր փրկությունը մեր միասնության մեջ է։ Ժամանակն է, որ մերժենք մեր արժեհամակարգին ուղղված ամեն մի ռեֆորմ, որն առաջարկում է գործող կառավարությունը կամ Ազգային ժողովը, նույնիսկ եթե դրանք առերևույթ անվտանգ են թվում։ Մերժել ամեն հնարավոր և անհնարին միջոցներով, քանզի դրանց տակ թաքնված է մեծ դավադրություն, որն ամեն ժամ հաստատուն քայլերով կյանքի է կոչվում՝ վտանգելով մեր ու մեր սերունդների ներկան ու ապագան։
Լավ է ուշ, քան երբեք, վաղն արդեն շա՜տ ուշ կլինի, անդառնալի ուշ...
Հ. Գ. Յուրաքանչյուր էժանագին շոուի բեմադրությունից հետո սպասեք նոր դավադրության, քանզի այդ շոուներն ուղղված են մեր զգոնությունը բթացնելուն։ Նույն նպատակն ուներ նաև վերջին շոուն՝ ազգընտիրների կատարմամբ, որի գլխավոր հերոսները իրենց գործն ավարտած համարելով՝ չմասնակցեցին քվեարկությանը։
Իսկ սրճըմպեքին ասել էին, որ չեն խփելու, մի քիչ քաշքշելու են...
Կան տականքներ, և կան անձնազոհ տականքներ, սրանք սարսափելի են...
Արցախից հեռո՛ւ խաղացեք, Արցախի քարն ամուր է՝ ատամներդ կջարդվի...»։
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ն վավերացրել է Եվրոպայի խորհրդի Լանզարոտի կոնվենցիան: Այն վավերացնելու նախագիծը քվեարկությամբ ստացել է 79 «կողմ», 12 «դեմ» ձայներ:
Yerkir.am-ը վերլուծական բազմաթիվ հոդվածներով մանրամասնել է նշված կոնվենցիայում պարունակող վտանգները․
Երեխաներին գրկելու կամ կրկին Լանզարոտեի կոնվեցիայի տեղայնացման վտանգավորության մասին
Վավերացվելիք Լանզարոտեի «լուսավոր» կոնվենցիայի ենթատեքստն ու պաշտպանական թաղանթը
Գործակալնե՞րն են քարոզում Լանզարոտի կոնվենցիան, ինչո՞վ է զբաղված ԱԱԾ֊ն